Ցավակցական

28.02.2018 / Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ալբերտ Մկրտչյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մկրտչյանների ընտանիքին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, hայ կինոարվեստի երախտավոր Ալբերտ Մկրտչյանի մահվան կապակցությամբ: Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել Ալբերտ Մկրտչյանի հարազատներին, մերձավորներին, գործընկերներին և նրա բարձր արվեստի երկրպագուներին: «Նշանակալի է Ալբերտ Մկրտչյանի ավանդը հայ կինոյի և թատրոնի զարգացման ու հանրահռչակման գործում: Նրա նկարահանած ֆիլմերից շատերն են ջերմությամբ...

18.02.2018 / Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Թեհրան-Յասուջ թռիչքն իրականացնող ինքնաթիռի աղետի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել: Հանրապետության Նախագահը խորին վշտակցություն և զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին՝ սփոփանքի խոսքեր հղելով զոհվածների ընտանիքներին, հարազատներին և մերձավորներին։  

15.02.2018 / Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցակակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ֆլորիդա նահանգի Փարքլենդ քաղաքի դպրոցում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել: Հանրապետության Նախագահը զորակցություն է հայտնել Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին, զոհվածների ընտանիքներին ու հարազատներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։  

14.02.2018 / Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Դանիայի Թագուհի Մարգրեթ Երկրորդին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Դանիայի Թագուհի Մարգրեթ Երկրորդին՝ ամուսնու՝ Արքայազն Հենրիկի մահվան կապակցությամբ: Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Թագուհուն և ողջ արքայական ընտանիքին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն:  

11.02.2018 / Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մերձմոսկովյան Ռամենսկի շրջանում «Սարատովյան ավիաուղիներ»-ին պատկանող ուղևորատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել: «Հայաստանում ցնցված են այդ ողբերգությունից: Մենք անկեղծորեն կարեկցում ենք և կիսում բոլոր այն մարդկանց վիշտը, ովքեր կորցրել են իրենց հարազատներին, մտերիմներին ու բարեկամներին: Ընդունեք խորին ցավակցություններ ամբողջ...

03.02.2018 / Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ջոն Հանթսման ավագի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հանթսմանների ընտանիքին ամերիկացի նշանավոր բարերար, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ջոն Հանթսման ավագի մահվան կապակցությամբ: Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել բարերարի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին: «Ջոն Հանթսման ավագը մեծ ավանդ է ունեցել 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանում վերականգնողական աշխատանքները կազմակերպելու գործում: Նրա ապրած կյանքը և անցած ճանապարհը օրինակելի են...


Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: