Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Ցավակցական
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
15
04, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Հու Ձինթաոյին
Նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոյին: ՀՀ Նախագահն անձամբ իր եւ հայ ժողովրդի անունից վշտակցություն եւ զորակցություն է հայտնել Չինաստանի նախագահին եւ Չինաստանի բարեկամ ժողովրդին` մարդկային մեծ կորուստներ եւ ավերածություններ պատճառած երկրաշարժի կապակցությամբ: “Կիսելով Ձեր եւ Չինաստանի ողջ ժողովրդի վիշտն ու ցավը` բոլոր զոհվածների հարազատներին ու մերձավորներին...
10
04, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լեհաստանի Հանրապետության Սեյմի մարշալ Բրոնիսլավ Կոմորովսկուն
Հեռագրում ասված է. “Ձերդ Գերազանցություն, Խորապես ցնցված եմ այսօր առավոտյան տեղի ունեցած ավիավթարից, որի հետեւանքով զոհվեցին Լեհաստանի Հանրապետության Նախագահը, նրա տիկինը, պատգամավորներ, լեհ բարձրաստիճան պաշտոնյաներ եւ լեհ ժողովրդի բազմաթիվ արժանավոր զավակներ: Հայաստանի Հանրապետության ժողովրդի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին եւ ողջ լեհ ժողովրդին: Կիսելով Ձեր եւ Լեհաստանի ժողովրդի վիշտն ու ցավը` մաղթում եմ շուտափույթ ապաքինում ձեր...
29
03, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւին
Մոսկվայի մետրոպոլիտենում այսօր կատարված ահաբեկչական գործողության կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւին: Հեռագրում ասված է. “Մեծարգո Դմիտրի Անատոլիի, ընդունեք անկեղծ ցավակցությունս` Մոսկվայի մետրոպոլիտենում 2010թ. մարտի 29-ին կատարված ահաբեկչության բազմաթիվ զոհերի կապակցությամբ: Հայաստանը վճռականապես դատապարտում է ահաբեկչութան ցանկացած դրսեւորում: Եկել է ժամանակը` միջազգային հանրության համատեղ եւ անզիջում գործողություններով...
13
03, 2010
Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Նախագահ Նազարբաեւին
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին` Ղազախստանի Ալմաթիի մարզում տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ , որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:
09
03, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ այսօր ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին: ՀՀ Նախագահը Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իր անունից անկեղծ ցավակցություն է հայտնել Թուրքիայի նախագահին եւ զոհվածների հարազատներին:
15
01, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայիթիի Նախագահին
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայիթիի Նախագահ Ռենե Գարսիա Պրեւալին` այդ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ, որը բազում ավերածությունների եւ մարդկային զոհերի պատճառ է դարձել: Երկրի ղեկավարը նշել է, որ Հայաստանը պատրաստ է իր օգնությունը ցուցաբերելու տուժածներին:
1
2
3
4
5
...
82
83
84
85
86
87