Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
20
05, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանի հետ
Քննարկման առանցքում եղել է դատարանների անկախության ամրապնդմանն ուղղված միջոցառումների համալիր ծրագիրը: Արձանագրվել է, որ ծրագրի հիմնական նպատակն է դատարանների նկատմամբ հանրության վստահության մակարդակի բարձրացումը, ինչին պետք է հասնել դատարաններում կոռուպցիոն դրսեւորումների հետեւողական նվազեցման եւ արդարադատության արդյունավետության բարձրացման միջոցով: Նշվել է, որ անկողմնակալ եւ անկաշառ դատարանի ստեղծման ճանապարհին մեծ է լինելու դատարանի նկատմամբ քաղաքացիական հասարակության կառույցների...
19
05, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերին
Ողջունելով հյուրին, Հանրապետության նախագահն ասել է, որ ի դեմս «Գազպրոմի», Հայաստանն ունի կայուն եւ հեռանկարային գործընկեր: Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ փոխգործակցությունն առաջիկայում ոչ միայն հաջողությամբ կզարգանա, այլեւ` կհամալրվի նոր բովանդակությամբ: Կողմերը գոհունակությամբ փաստել են, որ վերջին տարիներին «Հայռուսգազարդն» աշխատում է բավականին արդյունավետ, ցուցանիշները տպավորչ են եւ փաստը, որ Հանրապետությունում էապես ավելացել է գազի սպառման ծավալը, վկայում է ոչ միայն այդ...
15
05, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի երկրներին ԱՄՆ աջակցության համակարգող Թոմ Ադամսին
Հանրապետության նախագահը կարեւորել է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների ամրապնդումը` դրանք դիտարկելով տնտեսական հաջողությունների, ժողովրդավարության զարգացման եւ տարածաշրջանային կայունության համատեքստում: Կողմերը խոսել են Հայաստանում հետընտրական շրջանում առաջացած իրավիճակի եւ դրանից բխող խնդիրների վերաբերյալ: Նրանք անդրադարձել են «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի հետագա գործունեությանը: Թոմ Ադամսն ասել է, որ իրենք որոշակի մտահոգություններ ունեն` կապված ծրագրի հիմքում ընկած...
09
05, 2008
Նախագահ Սարգսյանի այցը ԼՂՀ
Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 8-ին մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԼՂՀ Պաշտպանության բանակի, Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձի եւ Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին: Մայիսի 8-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Առանձնազրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջեւ փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:...
07
05, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայրենական մեծ պատերազմի վետերանների կոմիտեի եւ վետերանների խորհրդի մի խումբ անդամների
Դիմելով վետերաններն, Հանրապետության նախագահն ասել է. «Նախ ուզում եմ սրտանց շնորհավորել ձեզ` Հաղթանակի տոնի առթիվ եւ ի դեմս ձեզ` բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն են ունեցել հաղթանակի կռման գործում: Իհարկե, այսպիսի դեպքերում, առաջին հերթին, մենք խոսքն ուղղում ենք այն մարդկանց, ովքեր անմիջապես խրամատներում լինելով զինվոր, սպա, գեներալ, կարողացել են պայքարել եւ այդ չարիքի դեմ, եւ հաղթանակ բերել մեզ բոլորիս, եւ անշուշտ նաեւ նրանց, ովքեր թիկունքում իրենց ջերմությամբ, իրենց հույսով ու...
05
05, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է սփյուռքահայ գործարար եւ բարերար Վաչե Մանուկյանին եւ Էյչ-Էս-Բի-Սի բանկի գործադիր տնօրենների խորհրդի անդամ Դեյվիդ Բադդին
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավվման, սփյուռքի ներուժի լիարժեք օգտագործման խնդիրները: Երկուստեք նշվել է, որ Հայաստանն ունի մեծ ներուժ, որի ճիշտ օգտագործումը կարող է մեծապես խթանել տնտեսության զարգացմանը, այդ թվում` զբոսաշրջության ծավալների ավելացմանը: Անդրադարձ է կատարվել Հայաստանում Էյչ-Էս-Բի-Սի բանկի գործունեության ընդլայնման հեռանկարին:
1
2
3
4
5
6
...
1244
1245
1246
1247
1248