Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
21
11, 2015
Նախագահը ներկա է գտնվել Գանձասարում Մատենադարանի բացմանը
ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ԼՂՀ աշխատանքային այցի շրջանակում նոյեմբերի 21-ին Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ ներկա է գտնվել հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի բարձրագույն սպայական կազմի մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ փոխգործակցությանն առնչող մի շարք հարցեր: Հանրապետության Նախագահը մասնակցել է նաև ԼՂՀ մայրաքաղաքում սպաների համար սպայական ավանում կառուցված 176 բնակարանանոց բնակելի...
20
11, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Հայկական երկու հանրապետությունների համագործակցության շրջանակում աշխատանքային այցով ԼՂՀ-ում գտնվող ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարների և բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է կատարել ՊԲ մի շարք զորամասերում: Շրջայցը մեկնարկել է ՊԲ զինծառայողների ներգրավմամբ «Մեխակավան» զորավարժարանում մարտական հրաձգությամբ անցկացված գնդային...
19
11, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է հյուսիսարևելյան սահմանագոտի
ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան պաշտպանական դիրքեր: Նախագահը ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է կատարել սահմանային զորամասերում, այցելել պաշտպանական դիրքեր, տեղում ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստականությանը, բանակաշինության ընթացիկ աշխատանքներին: Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել...
19
11, 2015
Նախագահն ընդունել է Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցի դեկան Ջեյմս Սթավրիդիսին և «Թավիթյան» հիմնադրամի նախագահ Ասո Թավիթյանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Թաֆթս համալսարանի Ֆլեթչերիրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկան, դոկտոր Ջեյմս Ստավրիդիսին և «Թավիթյան» հիմնադրամի նախագահ Ասո Թավիթյանին: Հանդիպմանն անդրադարձ է եղել ամերիկահայ բարերար Ասո Թավիթյանի հիմնած «Թավիթյան» հիմնադրամի և Ֆլեթչեր դպրոցի միջև առկա համագործակցությանը, որի շրջանակներում տաղանդավոր հայ երիտասարդները Հայաստանի Հանրապետությունից տարիներ ի վեր «Թավիթյան» հիմնադրամի սահմանած կրթաթոշակների...
18
11, 2015
Նախագահն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին, ով Հայաստան է ժամանել Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է հանձնաժողովի գործունեությունը, որը, նրա համոզմամբ, երկկողմ առևտրատնտեսական համագործակցության համակարգման կարևոր և հաջողված ձևաչափ է: Ընթացիկ տարում, Նախագահի գնահատմամբ, հայ-ամերիկյան...
18
11, 2015
Նախագահը խորհրդակցություն է հրավիրել Արմավիրի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մարզային գերակայությունները քննարկելու նպատակով
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արմավիրի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Արմավիրի մարզի 2014թ. և 2015թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով: «Արմավիրի մարզը մեր հանրապետության գյուղատնտեսության ամենակարևոր շտեմարաններից մեկն է և ունի մի քանի առանձնահատկություն: Դրանցից մեկն այն է, որ այստեղ գյուղատնտեսական համախառն արտադրանքը...
1
...
701
702
703
704
705
706
707
708
709
710
711
...
1246