Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
10
02, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի հետ՝ նրա պաշտոնավարումն ավարտելու կապակցությամբ։ Նախագահը շնորհակալություն է հայտնել պարոն Ռիտերին վերջին երեք տարիների ընթացքում իրականացրած հետևողական և արդյունավետ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ այն արժանի է ոչ միայն Հայաստանի ղեկավարության, այլև մեր քաղաքացիների բարձր գնահատանքին։ Նախագահը նշել է, որ առաքելության գործունեությունն ուղղված է եղել...
09
02, 2026
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։ Նախագահը ողջունել է փոխնախագահի այցը՝ ընդգծելով, որ այն արտացոլում է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարձր մակարդակը։ Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը կարևորել է տարածաշրջանում խաղաղության հաստատման փաստը, որում մեծ ավանդ ունի ԱՄՆ նախագահ Թրամփը: Շեշտվել է, նաև, որ բարձրաստիճան փոխայցելությունները նպաստում են...
05
02, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ազգային տոնի կապակցությամբ ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանին։ Ողջունելով դեսպանին՝ նախագահն՝ ի դեմս նրա, իր շնորհավորական խոսքն ու բարեմաղթանքներն է փոխանցել Քուվեյթի Պետության էմիր Նորին Վսեմություն շեյխ Միշալ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին և Քուվեյթի ժողովրդին՝ Անկախության և Ազատագրման տոների առթիվ։ Հանրապետության նախագահը նշել է, որ Քուվեյթը Հայաստանի բարեկամ և եղբայրական...
30
01, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի հետ՝ նրա առաքելության ավարտի կապակցությամբ։ Նախագահը շնորհակալություն է հայտնել Քրիսթինե Վայգանդին Հայաստանում իր գործունեության ընթացքում իրականացրած մեծածավալ և հետևողական աշխատանքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական կառույցների հետ ձևավորված սերտ և արդյունավետ համագործակցության համար։ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներդրումը...
30
01, 2026
Հանրապետության նախագահն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային՝ Հնդկաստանի Ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ։ Նախագահը շնորհավորել է դեսպանին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, կայուն զարգացում և բարգավաճում։ «Մեր երկրների և ժողովուրդների հարաբերությունները բարեկամական են, պատմական են և քաղաքակրթական, ես վստահ եմ, որ դրանք կլինեն շարունակական և ավելի կսերտանան...
30
01, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կուբայի նորանշանակ դեսպանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կուբայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆրեդո Ֆիդել Նիևես Պորտուոնդոն։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ պատասխանատու առաքելության իրականացման ընթացքում։ Հանրապետության նախագահը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստանի և Կուբայի միջև հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով, որ երկու երկրները ակտիվորեն համագործակցում են...
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
...
1333