• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Ցավակցական

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 03
    06, 2015
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Նախագահ Սի Ծինփինին   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի Խուբեյ նահանգում՝ Յանցզի գետում, մարդատար նավի խորտակման կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել: «Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին: Կիսելով Ձեր վիշտը` մաղթում եմ զոհվածների ընտանիքներին և Չինաստանի ժողովրդին տոկունություն և ոգու արիություն։ Վստահ եմ,...
  • 04
    05, 2015
    Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Մայա Պլիսեցկայայի մահվան կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռոդիոն Շչեդրինին տիկնոջ՝ Մայա Պլիսեցկայայի մահվան կապակցությամբ: «Մեծ ցավով և խորը վշտով տեղեկացա բալետի աշխարհահռչակ պարուհու՝ անկրկնելի և հրաշալի Մայա Պլիսեցկայայի մահվան մասին: Նրա կերտած անկրկնելի կերպարներն ընդմիշտ կմնան բոլոր սերունդների հանդիսատեսների հիշողության մեջ: Մեծ է կորստյան ցավը, և մենք սգում ենք Ձեզ հետ միասին: Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Ձեր հարազատներին,...
  • 02
    05, 2015
    Նախագահը ցավակցական հեռագիր է հղել դերասանուհի Լեյլի Խաչատրյանի մահվան կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Խաչատրյանների ընտանիքին՝ ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր Լեյլի Խաչատրյանի մահվան կապակցությամբ: «Անվանի դերասանուհու կերտած վառ և ինքնատիպ կերպարները երկար կմնան հայ հանդիսատեսի հիշողության մեջ: Խորին ցավակցություն եմ հայտնում ճանաչված արվեստագետի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի երկրպագուներին»,-ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական...
  • 27
    04, 2015
    Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նեպալի Նախագահին՝ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության Նախագահ Ռամ Բարան Յադավին՝ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով հազարավոր մարդկային զոհերի և ավերածությունների կապակցությամբ: «Կիսելով Ձեր և Նեպալի բարեկամ ժողովրդի վիշտը` զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:  
  • 02
    04, 2015
    Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահին՝ «Դալնի Վոստոկ» ձկնորսանավի խորտակման կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Օխոտի ծովում խորտակված «Դալնի Վոստոկ» ձկնորսանավի նավաստիների ողբերգական մահվան կապակցությամբ: Հանրապետության Նախագահը խնդրել է վշտակցության ու զորակցության անկեղծ խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին և մտերիմներին:  
  • 25
    03, 2015
    Նախագահը ցավակցական հեռագրեր է հղել Գերմանիայի Նախագահին և Իսպանիայի Թագավորին Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Յոախիմ Գաուկին և Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդին՝ Բարսելոնայից Դյուսելդորֆ ուղևորվող ինքնաթիռի աղետի կապակցությամբ, որը բազմաթիվ անմեղ զոհերի պատճառ դարձավ: Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն ու զորակցություն է հայտնել Գերմանիայի Նախագահին և Իսպանիայի Թագավորին, զոհվածների ընտանիքներին և Գերմանիայի ու Իսպանիայի բարեկամ ժողովուրդներին՝ այս ծանր պահին մաղթելով նրանց համբերություն և ոգու...
1
...
53
54
55
56
57
58
59
60
61
62
63
...
90
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2025 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: